Աշխատակազմի քարտուղարը ներկայացրեց տեղեկատվություն արտահերթ նիստին գրանցված Ավագանու անդամների և բացակայողների մասին։ Բացակայում էին Ավագանու չորս անդամ, որոնցից Դավիթ Զարոյանը գտնվում է արձակուրդում, իսկ Ասպուրակ Պետրոսյանը զորակոչվել է վարժական հավաքների։ Զեկուցողը միաժամանակ հայտնեց, որ Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սեդա Ավետիսյանը դիմում է ներկայացրել՝ օրակարգի 14-րդ հարցի քվեարկությանը չմասնակցելու մասին՝ համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 21.1 հոդվածի դրույթների։ Ելույթ ունեցավ նաև Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Արմեն Քոսակյանը՝ ներկայացնելով նաև իրավասու մշտական հանձնաժողովում կայացած քննարկումների վերաբերյալ տվյալներ։ Արմեն Քոսակյանը նաև առաջարկեց օրակարգի նախագծից հանել 6,7,11,12,13,15 հարցերը։ Նախագիծը դրվեց քվեարկության առաջարկված տարբերակով։
|