Համաձայն Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերը համարվում են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասեր, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է՝ 1. 2024 թվականի ընթացքում մրցութային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրել համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |