Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 378
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3646
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2025 թվականի N 3646

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 3045 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի 2025 թվականի սեպտեմբերի 09-ի N Կ-09092025-07-0106 որոշումը, հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 11-ի N Ք-6048).
1. Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հուլիսի 29-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 7/11 հասցեում գտնվող կիսակառույցը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին» N 3045 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «բնակելի» բառը փոխարինել «հասարակական» բառով.
2) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «8 175 (ութ հազար հարյուր յոթանասունհինգ)» բառերն փոխարինել «24 525 (քսանչորս հազար հինգ հարյուր քսանհինգ)» բառերով ու թվերով։
3) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում «349 073 (երեք հարյուր քառասունինը հազար յոթանասուներեք)» բառերը փոխարինել «1 047 300 (մեկ միլիոն քառասունյոթ հազար երեք հարյուր)» բառերով ու թվերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 3

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner