2025 թվականի N_ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԵԿՆԱՐԿԱԾ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի և 13-րդ հոդվածի 10-րդ մասի, հիմք ընդունելով Կոտայքի մարզպետի 2025 թվականի փետրվարի 11-ի N 01/05/01123-2025 գրությունը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 13-ի N Պ-326), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Ներկայացնել մասնակցության հայտ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից մեկնարկած Տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթին՝ հրավերում նշված երեք ոլորտներում (հայտերի ներկայացման հրավերը կցվում է)։ 2. Համաձայնություն տալ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից համայնքի ներկայացրած ծրագրերի ընտրության դեպքում համայնքի տվյալ տարվա բյուջեից յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար հատկացնել առնվազն 20% համաֆինանսավորում՝ համաձայն հայտերի ներկայացման հրավերի։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
|
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(3.55 Մբ)
|
 |
(765.89 Կբ)
|
 |
(27.92 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|