|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 հոկտեմբերի 2024 թվականի N 4158 |
«ԻՄՓՐՈՒՎ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բ» ենթակետով, 2-րդ մասով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ԱԲՀ-էԱՃԱՊՁԲ-24/100» ծածկագրով էլեկտրոնային աճուրդով Աբովյանի համայնքային ենթակայությամբ գործող մանկապարտեզների 2024 թվականի կարիքների համար ներքնակներ/մատրասներ/ ձեռք բերելու նպատակով գնման ընթացակարգի մասնակից «ԻՄՓՐՈՒՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը. 1. Դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ «ԻՄՓՐՈՒՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար: 2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Գնումների մասին» օրենքով սահմանված ժամկետում և կարգով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|