Այսօր: Երեքշաբթի, 24 Հունիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 144
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԱՐԱՄ ՎԻՐԱԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԴԱՐԱՆԻ ՓՈՂՈՑԻ 4 ՇԵՆՔԻ 19 ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Էդիկ Գալստյանի ընտանիքը 1979 թվականից բնակվում է Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Դարանի փողոցի 4 շենքի 19 բնակարանում, հաշվի առնելով Էդիկ Գալստյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մարտի 25-ի N Ք-1901), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`         
1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2025 թվականի փետրվարի 15-ի N 15022025-07-0007 վկայական) 
Աբովյան քաղաքի Դարանի 
փողոցի 4 շենքի 53.45 քառակուսի մետր մակերեսով 19 բնակարանն անհատույց օտարել Էդիկ Կարոյի և Արայիկ Էդիկի Գալստյաններին։
2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՎԻՐԱԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(42.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner