Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով Արա Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 16-ի N Ք-3260), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Արա Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի փետրվարի 12-ի N 12022025-07-0082 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 387/2 հասցեում գտնվող 07-002-0049-0812 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 108.7 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի հունիսի 06-ի N 06062025-07-0094 վկայական) Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 8/9 հասցեում գտնվող 07-002-0049-0880 կադաստրային ծածկագրով 77.1 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապտաման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0049-0812 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատերեր Արա Վաղարշակի Հակոբյանին։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 1 247 216 (մեկ միլիոն երկու հարյուր քառասունյոթ հազար երկու հարյուր տասնվեց) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Արա Հակոբյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |