| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք  ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  07  դեկտեմբերի  2020 թվականի N 66-Ա | 
  ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆԱԻՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ 12 ՇԵՆՔԻ ԹԻՎ 48 ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 119-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ «305-01/Վ-020» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 430 000 (չորս հարյուր երեսուն հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Կիմա Հակոբյանը 1980 թվականից ընտանիքով բնակվում է Նաիրյան փողոցի 12 շենքի թիվ 48 բնակարանում, հիմք ընդունելով Կիմա Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի օգոստոսի 6-ի N Ք-1377), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի դեկտեմբերի 23-ի N 23122019-07-0103 վկայական) Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի 12 շենքի 41,48 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 48 բնակարանն ուղղակի վաճառքով՝ 430 000 (չորս հարյուր երեսուն հազար) դրամով օտարել Կիմա Հակոբյանին, Հայկ և Արմինե Խաչատրյաններին: 2.  Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել. 1)  համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 430 000 (չորս հարյուր երեսուն հազար) դրամ` բնակարանի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:  | 
 Կողմ -9  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ           ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
 
 
  | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(12.36 Կբ)
  |  
 
 |  
  | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |