Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գրիգոր Մկրտչյանը 1999 թվականից բնակվում է Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7 շենքի թիվ 72 բնակարանում, հաշվի առնելով Գրիգոր Մկրտչյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 21-ի N Ք-2664), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2024 թվականի հոկտեմբերի 4-ի N 04102024-07-0017 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7 շենքի 21.2 քառակուսի մետր մակերեսով թիվ 72 բնակարանն անհատույց օտարել Գրիգոր Սարգսի Մկրտչյանին։ 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Գրիգոր Մկրտչյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրիգոր Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |