|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 մարտի 2025 թվականի N 851 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՐԻՍ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Թաթուլ Հայրապետյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 27-ի N Ք-1178). 1. Աբովյան համայնքի Կամարիս գյուղում գտնվող անշարժ գույքին (հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ Աբովյանի տարածքային ներկայացուցչության 2023 թվականի փետրվարի 24-ի N 405/1 արխիվային տեղեկանք, Հայաստանի Հանրապետության «ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ» նոտարական տարածքի նոտարի 2023 թվականի օգոստոսի 02-ի որոշում գրանցամատյան 7595, 2023 թվականի օգոստոսի 03-ի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր գրանցամատյանում գրանցված N 7645) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Կամարիս, 4-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 11: 2. Թաթուլ Հայրապետյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Թաթուլ Հայրապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|