|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 օգոստոսի 2021 թվականի N 969 |
ԱՆԴՐԱՆԻԿ, ՌԱՖԱՅԵԼ, ՄԱՐԻԱՄ, ԱՐԱՄ, ՐԱՖՖԻ ՆԱՐԻՆՅԱՆՆԵՐԻՆ, ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԹԱՄԱՐԱ ԴԱՎԻԴՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 68-Ն որոշման, հաշվի առնելով Անդրանիկ Նարինյանի դիմումը (մուտք՝ 2021 թվականի հուլիսի 22-ի N Ք-2578). 1. Անդրանիկ, Ռաֆայել, Մարիամ, Արամ, Րաֆֆի Նարինյաններին, Գայանե Գրիգորյանին և Թամարա Դավիդյանին տալ բնակելի տան և պարսպի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 45 000 (քառասունհինգ հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3. Կառուցապատողները շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր են Աբովյան համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|