Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և հիմք ընդունելով N 05.1//11265-2025 - 23/05/2025 հայց ներկայացնելու վերաբերյալ առաջարկությունը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 23-ի N Պ-1463), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից հայց ներկայացնելու վերաբերյալ առաջարկությանը և համայնքային շահերի պաշտպանության նպատակով իրավասու դատարան հայց հարուցելու գործընթաց սկսել։ 2.Լիազորել Աբովյան համայնքի ավագանու անդամ --------------------------Աբովյան համայնքի ավագանու անունից հանդես գալ սույն որոշման առաջին կետում նշված գործողությունները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու համար: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից։ |