Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներիԱբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`       
1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի յոթերորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստի հետևյալ օրակարգը.
1) Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 190-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու,
 Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու և փոփոխություն կատարելու, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տարածքում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերը և ժամը սահմանելու մասին.       
2) Աբովյան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները
 և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանելու մասին.
3)
Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը և շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և պահպանելու համար վճարների չափը սահմանելու մասին.
4) 2025 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական տուրքերի տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանելու մասին.
5) 2025 թվականի համար 
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին.     
6) 2025 թվականի համար 
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին.
7) 2025 թվականի համար 
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող բնակելի և ոչ բնակելի տարածքների, ինչպես նաև կառուցապատման իրավունքի տրամադրման վարձավճարների չափը սահմանելու մասին.  
8) 2025 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին.
9) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը 2025 թվականի համար հաստատելու մասին.        

10) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը 2025 թվականի համար հաստատելու մասին. 
11) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին.        
12) «Առինջ համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու մասին.    
13) «Առինջ համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գույքը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկում ընդգրկելու և անհատույց օգտագործման իրավունքով «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու մասին.        
14) Աբովյան համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը սկսելու մասին.
 
15) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին.                 
16) Գևորգ Հակոբյանին Աբովյան համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին.      
17) «ԿԱՐԾՐԱՔԱՐ» 
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին.      
18) «ԲԻԳՍՏՕՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին.               
19)
 «ՃԱՆՇԻՆ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին.         
20) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7 շենքի 50 բնակարանն անհատույց օտարելու մասին.   
21) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7 շենքի 60 բնակարանն անհատույց օտարելու մասին. 
22) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 28 շենքի թիվ 31 բնակարանն անհատույց օտարելու մասին.   
23) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի 4 շենքի թիվ 184/1 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին
.       
24) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7 շենքի թիվ 80, 81 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
25) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 18/11 հասցեում գտնվող հողամասը Վահե Պողոսյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.    

26) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Առինջ գյուղի Խ. Աբովյան թաղամասի 10-րդ փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող հողամասը Սևադա Գյուրջյանին և Թամարա Խուդավերդյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
27)  Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի թիվ 62/1 հասցեում գտնվող հողամասն Անահիտ Դիլանյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.       
28) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 34/1 հասցեում գտնվող հողամասը Մուշեղ Պապյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.     
29) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի թիվ 122/20 հասցեում գտնվող հողամասը Լիդա Խառատյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.       
30) 
Արմեն Նալբանդյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակելուն համաձայնություն տալու մասին. 
31) 
Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը 2025 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարելու մասին.   
32) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասերն ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.     
33) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին.     

34) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
                


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner