Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Արթուր Բլբուլյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի օգոստոսի 27-ի N Ք-5685). 1. Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող անշարժ գույքին (հիմք՝ 2025 թվականի հունիսի 17-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր՝ գրանցված Հայաստանի Հանրապետության «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում՝ N 3966 և N 3967) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Արամուս, Կենտրոնական փողոց, 67: 2. Արթուր Բլբուլյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Բլբուլյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |