Այսօր: Չորեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 671
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 57-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
1. Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» N 57-Ա որոշման 1-ին կետը  շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի (հողամասերի, այլ անշարժ և շարժական գույքի) վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով՝
1) Գևորգ Հակոբյան - Աբովյան համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի անդամ, աճուրդավար,
2) Արմեն Քոսակյան -  Աբովյան համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ,
3) Ռազմիկ Արզումանյան - 
Աբովյան համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ,
4) Վաչագան Գրիգորյան - Աբովյան համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ,
5) Մերուժան Մելիքսեթյան - Աբովյան համայնքի ղեկավարի օգնական, հանձնաժողովի անդամ,
6) Արսեն Հարությունյան - Աբովյան համայնքի ղեկավարի խորհրդական, հանձնաժողովի անդամ,
7) Արմեն Շմավոնյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ,
8) Նունե Բալիշյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,
9) Նինա Հարությունյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ,
10) Ելենա Բարսեղյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ՝ արձանագրող։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.92 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner