|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 դեկտեմբերի 2024 թվականի N 4989 |
«ԱՐՏԱԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ ՊԵՏՐՈՍԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 110-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշումների, հիմք ընդունելով «Արտակ Թովմասյան Պետրոսի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 09-ի N Ք-8824). 1.«Արտակ Թովմասյան Պետրոսի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2024 թվականի նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի թիվ 26/18 հասցեում գտնվող 42.14 քառակուսի մետր մակերեսով առևտրի սրահում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն (Թույլտվություն N 174 կցվում է): 2.«Արտակ Թովմասյան Պետրոսի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201868 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 4 270 (չորս հազար երկու հարյուր յոթանասուն) դրամ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արտակ Թովմասյան Պետրոսի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|