Համաձայն Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն և 199-Ն որոշումների, հաշվի առնելով Ժասմենա Անդրեասյանի լիազորած անձ Բաբկեն Դավթյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 11-ի N Ք-8914), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Ժասմենա Անդրեասյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2024 թվականի հուլիսի 25-ի N 25072024-07-0196 վկայական) Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 2/17 հասցեում գտնվող 426,0 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2024 թվականի նոյեմբերի 20-ի N 20112024-07-0023 վկայական) Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 4/11 հասցեում գտնվող 426,0 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասի հետ: 2. Ժասմենա Անդրեասյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 200 000 (երկու հարյուր հազար) դրամ՝ փոխանակվող հողամասերի շուկայական արժեքների տարբերության գումարը: 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ժասմենա Անդրեասյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |