Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Գագիկ Բադալյանի լիազորած անձ Արման Վարդանյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի N Ք-6416), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Գագիկ Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի հուլիսի 18-ի N 18072025-07-0157 վկայական) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0134-0071 կադաստրային ծածկագրով 1.59526 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (վարելահող, այլ հողատեսք) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ մրգերի և բանջարեղենի մշակման և պահածոյացման (չներառված ուրիշ խմբավորումներում) տնտեսություն կառուցելու նպատակով։ 2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով, միայն սեփականատիրոջ հայտի համաձայն, համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |