Համաձայն Հողային օրենսգրքի 48.1-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն, 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշումների, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասը համարվում է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս, հաշվի առնելով Լիլիթ Էդուարդի Բաբայանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 14-ի N Ք-3153), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի ապրիլի 18-ի N 18042025-07-0218 վկայական) Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակ թիվ 2/2 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը, կառուցապատման իրավունքով՝ առևտրի և սպասարկման նպատակով, առանց մրցույթի, 5 (հինգ) տարի ժամկետով, տարեկան 70 000 (յոթանասուն հազար) դրամ վճարով (ենթակա է վճարման համայնքապետարանի 900105201389 հաշվեհամարին) տրամադրել Լիլիթ Էդուարդի Բաբայանին։ 2. Նախագծման թույլտվություն ստանալու, նախագիծ մշակելու, շինարարության թույլտվություն ստանալու դիմումներ ներկայացնելու համար սահմանվում է վեցամսյա ժամկետ, հակառակ դեպքում՝ սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած։ 3. Լիլիթ Բաբայանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման տրամադրման փաստաթղթերի նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար։ 4. Սույն որոշումից ծագող իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է Լիլիթ Բաբայանի կողմից։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լիլիթ Բաբայանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |