Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման, հաշվի առնելով 2025 թվականի մարտի 25-ին կայացած հանրային քննարկման արդյունքները, հիմք ընդունելով «ԴԵՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի գրությունը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 31-ի N Տ-284), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Տալ նախնական համաձայնություն «ԴԵՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուսի բազալտների հանքավայրի Դեմեր 3 տեղամասում իրականացնելու օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |