Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թոնրատունը, անասնաշենքի մասը և պարիսպը կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Սվետլանա Առաքելյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ի N Ք-7609). 1. Սիմակ Սերյոժայի, Սվետլանա Կոնստանտինի, Ստելլա, Սուսաննա, Սևակ Սիմակի Առաքելյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2004 թվականի դեկտեմբերի 29-ի N 16112023-07-0088 վկայական) Աբովյան համայնքի Գեղաշեն գյուղում գտնվող 07-023-0041-0008 կադաստրային ծածկագրով 1559.2 փաստացի քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 32.15 քառակուսի մետր արտաքին, 23.80 քառակուսի մետր ներքին մակերեսով թոնրատունը, 36.7 քառակուսի մետր արտաքին, 31.9 քառակուսի մետր ներքին մակերեսով անասնաշենքի մասը, 1.30 քառակուսի մետր պարիսպը համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023RF8PT9): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Գեղաշեն 3-րդ թաղամասի 2-րդ փողոց, 24։ 3. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար. 2) ինքնակամ կառուցված թոնրատան, անասնաշենքի մասի և պարսպի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին մուծել 50 887 (հիսուն հազար ութ հարյուր ութսունյոթ) դրամ, հակառակ դեպքում՝ սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |