Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Ռոլանդ Ավոյանի հայտը (մուտք՝ 2022 թվականի հուլիսի 8-ի N Ք-3233), Աբովյան համայնքի ավագանին որոշում է. 1. Ռոլանդ Ավոյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի հունվարի 27-ի N 27012021-07-0010 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0330-0059 կադաստրային ծածկագրով 0.0975 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (վարելահող, արոտավայր) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ մրգերի, բանջարեղենի մշակման և պահածոյացման (չներառված ուրիշ խմբավորումներով) արտադրամաս կառուցելու նպատակով։ 2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն, համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Ռոլանդ Ավոյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
|