|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հոկտեմբերի 2025 թվականի N 4290 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՄԱՍԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 55-րդ կետերի, հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ի N Ք-6933). 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի սեպտեմբերի 15-ի N 15092025-07-0039 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 122/4 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «ՀՈՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հոկտեմբերի 16-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 385.4 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 7-րդ միկրոշրջան, 1-ին թաղամաս, 122/4, 176.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 7-րդ միկրոշրջան, 1-ին թաղամաս, 122/5։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|