Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 18-ի ութերորդ նստաշրջանի հերթական երրորդ նիստի հետևյալ օրակարգը. 1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման հաստատելու մասին. 2) Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 10-ի N 26-Ա և 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 230-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին. 3) Համայնքային շահերի պաշտպանության նպատակով իրավասու դատարան հայց ներկայացնելու մասին. 4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին. 5) Աբովյանի համայնքապետարանի հաշվեկշռում հաշվառված գույքերը համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների հաշվեկշիռներում ներառելու մասին. 6) «Դեմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին. 7) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին. 8) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը «ՇԱԼԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին. 9) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով «ԻՄԻՋ ՍՏՐՈՅԿՈՄՊԼԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու մասին. 10) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման իրավունքով «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու մասին. 11) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով «Էդգար Գալստյան Արտակի» անհատ ձեռնարկատիրոջը տրամադրելու մասին. 12) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման իրավունքով «ԿԻՆԳ ԴԵԼՅՈՒՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու մասին. 13) Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 211-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին. 14) Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 11-ի N 191-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին. 15) Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից մեկնարկած տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթին մասնակցության վերաբերյալ. 16) Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 230-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին. 17) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող մարզահամալիրը վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին. 18) Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղում գտնվող 07-018-0077-0016 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին. 19) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0176-0002 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին. 20) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0315-0273 կադաստրային ծածկագրով 0.075 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին. 21) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 11/11 հասցեում գտնվող հողամասը Հայկասար Սոլոմանյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին. 22) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 127/1 հասցեում գտնվող հողամասը Հեղինե Թակվորյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին. 23) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 1/19 հասցեում գտնվող հողամասն Արման Դավթյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին. 24) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Է. Ավագյան փողոցի թիվ 14/2 հասցեում գտնվող հողամասը Վահան Մնացականյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին. 25) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի թիվ 1/5 հասցեում գտնվող ավտոտնակի, դրա զբաղեցրած հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու և անշարժ գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին. 26) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Բալահովիտ գյուղի Լ. Ավետիսյան փողոցի 61 շենքի թիվ 418 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին. 27) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի 30 շենքի թիվ 13 բնակարանն անհատույց օտարելու մասին. 28) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրակացարանային թաղամասի 6 շենքի թիվ 56 և թիվ 60 բնակարաններն անհատույց օտարելու մասին. 29) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 7 շենքի թիվ 510 բնակարանն անհատույց օտարելու մասին. 30) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7 շենքի թիվ 32 բնակարանն անհատույց օտարելու մասին. 31) Բալահովիտ համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 24-ի N 25-Ա որոշմանը համաձայնություն տալու մասին. 32) Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 228-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին. 33) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասերն ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին. 34) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |