Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 201-Ն որոշման, հաշվի առնելով քաղաքացի Արամայիս Խաչատրյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 16-ի N Ք-7524), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Արամուս գյուղի փողոցի թիվ հասցեում (հիմք՝ թվականի -ի N վկայական) գտնվող մշակույթի տան շենքի առաջին հարկից համապատասխանաբար ----- քառակուսի մետր մակերեսներով տարածքը (հատակագծերը կցվում են)՝ վարձակալության իրավունքով տրամադրել Արամայիս Խաչատրյանին։ 2. Պայմանագրերը կնքել 1 (մեկ) տարի ժամկետով: 3. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքերի վարձավճարների ամսական չափերը սահմանել ( ) դրամ: 4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքերը վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ պայմանագրեր կնքելու, դրանցում փոփոխություն կատարելու և լուծելու մասին որոշումներն ընդունում է Աբովյան համայնքի ղեկավարը: 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արամայիս Խաչատրյանի կողմից: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |