Այսօր: Չորեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 673
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԱՐՄԵՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի ՓՈՂՈՑԻ 12 ՇԵՆՔԻ ԹԻՎ 119/1 ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայն­քի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203 որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի հունիսի 20-ի թիվ «393-Վ/025» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 3 000 000 (երեք միլիոն) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սվետլանա Վարդանյանի ընտանիքը 2011 թվականից բնակվում է Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 12 շենքի 119/1 բնակարանում, հիմք ընդունելով Սվետլանա Վարդանյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 26-ի N Ք-4288), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է` 
1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2025 թվականի մարտի 07-ի N 07032025-07-0120 վկայական) Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 12 շենքի 20.5 քառակուսի մետր մակերեսով 119/1 բնակարանն ուղղակի վաճառքով` 3 000 000 (երեք միլիոն) դրամով, օտարել Սվետլանա Մաքսիմի Վարդանյանին, Արտակ Մերուժանի, Ալեքս և Անգելինա Արտակի Բաբայաններին:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել.
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 3 000 000 (երեք միլիոն) դրամ` բնակարանի գինը,
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` բնակելի տարածքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար:
3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՎԻՐԱԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(36.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner