Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 399
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԱՐՄԵՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱԻՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 693-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, հիմք ընդունելով Աբովյան համայնքի և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության միջև 2020 թվականի օգոստոսի 28-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի 2.3.3-րդ կետը և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Մելիքբեկյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մարտի 04-ի N Տ-650), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
1. Համաձայնություն տալ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված  Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող մարզահամալիրը մինչև 2035 թվականի օգոստոսի 01-ը «Աբովյան ակադեմիա» ֆուտբոլային հասարակական կազմակերպությանը վարձակալությամբ տրամադրելուն։
2. Լիազորել համայնքի ղեկավարին կնքել համաձայնագիր՝ Աբովյան համայնքի և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության միջև 2020 թվականի օգոստոսի 28-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի 1.2. կետում շարադրված գույքի կազմը համապատասխանեցնել 2024 թվականի մայիսի 14-ի N 14052024-07-0158 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով ամրագրված շինությունների բնութագրին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.17 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner