|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մարտի 2023 թվականի N 1075 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 1286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի մարտի 27-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով Նաիրա Կիրակոսյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի մարտի 29-ի N Ք-1608). 1. Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 23-ի «Նաիրա Կիրակոսյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 1286 որոշմամբ տրված N 109 շինարարության թույլտվության 4-րդ կետում կատարել հետևյալ լրացումները՝ «նախագծային աշխատանքների կապալառուի անվանումը, լիցենզիայի համարը» տողը լրացնել ««ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ» բառերով, իսկ «նշել իրավասու մարմնի անվանումը» տողը՝ «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նաիրա Կիրակոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|