Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 280
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3938
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2024 թվականի N 3938

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՄՈՒՍ ԳՅՈՒՂԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՄԱՍԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Անդրանիկ Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի օգոստոսի 28-ի N Ք-6542).
1. Սիլվա Հայրապետի, Հակոբ, Հայարփի և Անդրանիկ Պետիկի Հակոբյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի հունվարի 19-ի N 19012023-07-0125 վկայական) Աբովյան համայնքի Արամուս գյուղի 4-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող 1043.6 քառակուսի մետր փաստացի մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 200.48 քառակուսի մետր արտաքին, 151.32 քառակուսի մետր ներքին  մակերեսով բնակելի տունը  համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 202345PVUD):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի` 2 մասի բաժանված մասերին՝ «ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2023 թվականի դեկտեմբերի 19-ին կազմված բաժանման սխեմայի համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1-ին առանձնացվող հատվածին (593.6 քառակուսի մետր մակերեսով)՝ համայնք Աբովյան, գյուղ Արամուս, 4-րդ փողոց, 2 բնակելի տուն, 2-րդ առանձնացվող հատվածին (450.0 քառակուսի մետր մակերեսով)՝ համայնք Աբովյան, գյուղ Արամուս, 4-րդ փողոց, 2/1 բնակելի տուն։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են՝
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար.
2) ինքնակամ կառուցված բնակելի տան օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին մուծել 335 404 (երեք հարյուր երեսունհինգ հազար չորս հարյուր չորս) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 20

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner