|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 օգոստոսի 2025 թվականի N 3089 |
«ԻՄԻՋ ՍՏՐՈՅԿՈՄՊԼԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով «ԻՄԻՋ ՍՏՐՈՅԿՈՄՊԼԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 17-ի N Տ-1799). 1. Ձևակերպել կառուցապատող «ԻՄԻՋ ՍՏՐՈՅԿՈՄՊԼԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացված Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Է․ Պետրոսյան փողոցի թիվ 1/4 հասցեում բնակելի համալիրի ավարտական ակտը (ավարտական ակտը կցվում է): 2. «ԻՄԻՋ ՍՏՐՈՅԿՈՄՊԼԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ ավարտական ակտ ձևակերպելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|