Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով Աբովյանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի հունիսի 06-ի N 24-Ա որոշումը, հիմք ընդունելով Ռուզաննա Ճաղարյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի դեկտեմբերի 06-ի N Ք-8031), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համաձայնություն տալ Աբովյանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի հունիսի 06-ի «Աբովյանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Սևանի փողոցի 2/1 շենքի թիվ 4 բնակարանի երկու ննջասենյակները և ընդհանուր օգտագործման բաժանմունքների կեսը ուղղակի վաճառքով օտարելու մասին» N 24-Ա որոշմանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուզաննա Ճաղարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |