Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայկ Հովհաննիսյանի ընտանիքը 1970 թվականից բնակվում է Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 28 շենքի թիվ 31 բնակարանում, հաշվի առնելով Հայկ Հովհաննիսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N Ք-8874), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2024 թվականի նոյեմբերի 4-ի N 04112024-07-0207 վկայական) Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 28 շենքի 57.4 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 31 բնակարանն անհատույց օտարել Հայկ Արկադիայի, Շանթ, Մանվել, Սամվել Հայկի և Սիաննա Կարապետի Հովհաննիսյաններին։ 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |