Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 521
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 290
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 փետրվարի 2025 թվականի N 290

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 7-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 161 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՊԱՐԻՍՊՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը և պարիսպը կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Գագիկ Կիրակոսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 23-ի N Ք-306).
1. Գագիկ Լյովայի Կիրակոսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2003 թվականի դեկտեմբերի 22-ի N 08122023-07-0079 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 161 հասցեում գտնվող 517.3 քառակուսի մետր փաստացի մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 416.4 քառակուսի մետր արտաքին, 377.95 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը և 3.40 քառակուսի մետր մակերեսով պարիսպը համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023BUHSCZ):
2. Գագիկ Կիրակոսյանը պարտավոր է ինքնակամ կառուցված բնակելի տան և պարսպի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին վճարել 972 257 (ինը հարյուր յոթանասուներկու հազար երկու հարյուր հիսունյոթ) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը  կորցրած: 
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գագիկ Կիրակոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner