Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Հասմիկ, Գագիկ և Սրբուհի Մկրտչյանների հայտը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 26-ի N Ք-6377), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հասմիկ, Գագիկ և Սրբուհի Մկրտչյաններին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2000 թվականի նոյեմբերի 17-ի N 0334103 վկայական) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0106-0047 կադաստրային ծածկագրով 0.1515 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակման և պահածոյացման տնտեսություն կառուցելու նպատակով։ 2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով, միայն սեփականատերերի հայտի համաձայն, համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |