|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 դեկտեմբերի 2024 թվականի N 5193 |
ՎԱՐԱԶԴԱՏ, ԱՇՈՏ ԵՎ ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն և 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշումների, հիմք ընդունելով Վարազդատ Պետրոսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N Ք-8879). 1. Վարազդատ, Աշոտ և Ալվարդ Պետրոսյաններին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2017 թվականի սեպտեմբերի 04-ի N 04092017-07-0016 վկայական) Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի թիվ 31 հասցեում գտնվող 700.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից 79.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման հողամաս: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 12 900 (տասներկու հազար ինը հարյուր) դրամ` հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարազդատ Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|