Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, 3-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 25-Ն որոշման և հիմք ընդունելով Արմեն Հարությունյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի մայիսի 23-ի N Ք-2274), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Արմեն Հրաչի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2019 թվականի օգոստոսի 14-ի N 14082019-07-0049 վկայական) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 1920.0 քառակուսի մետր մակերեսով վարելահողին կից Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 09-ի N 09082022-07-0135 վկայական) Արամուս գյուղում գտնվող 07-013-0128-0056 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 465.0 քառակուսի մետր մակերեսով վարելահողը և այլ հողատեսքը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-013-0128-0034 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Արմեն Հրաչի Հարությունյանին ։ 2. Արմեն Հրաչի Հարությունյանը պարտավոր է. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին մուծել 1 027 650 (մեկ միլիոն քսանյոթ հազար վեց հարյուր հիսուն) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Արմեն Հրաչի Հարությունյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Հրաչի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |