Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2007
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2024 թվականի N 2007

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 348 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի առևտրի, սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 22-ի N Ք-2924).
1. Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 25-ի ««ԿԱՄՕՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Երևան-Սևան խճուղի 12.2 կմ-ի աջակողմյան հատվածում գտնվող գազի լցակայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն տալու մասին» N 348 որոշման 1-ին կետում «հոկտեմբերի 12» բառը և թիվը փոխարինել «օգոստոսի 01» բառով և թվով և 2-րդ կետում «173 330 (հարյուր յոթանասուներեք հազար երեք հարյուր երեսուն)» թիվը և բառերը փոխարինել «116 667 (հարյուր տասնվեց հազար վեց հարյուր վաթսունյոթ)» թվով և բառերով, իսկ որոշմամբ տրված N 13 թույլտվության մեջ թույլտվության գործողության ժամկետը տողում՝ «12 հոկտեմբերի» բառը և թիվը փոխարինել «01 օգոստոսի» բառով և թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԿԱՄՕՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 40

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner