Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մանուշակ Ստեփանյանի ընտանիքը 1979 թվականից բնակվում է Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի 30 շենքի թիվ 13 բնակարանում, հաշվի առնելով Մանուշակ Ստեփանյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N Ք-8877), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2013 թվականի փետրվարի 19-ի N 19022013-07-0541 վկայական) Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի 30 շենքի 74.24 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 13 բնակարանն անհատույց օտարել Մանուշակ Հայկի Ստեփանյանին և Նունիկ Սերյոժայի Մուսաելյանին։ 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |