|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 հոկտեմբերի 2025 թվականի N 167-Ա |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՄՈՒՍ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 07-013-0134-0071 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Գագիկ Բադալյանի լիազորած անձ Արման Վարդանյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի N Ք-6416), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Գագիկ Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի հուլիսի 18-ի N 18072025-07-0157 վկայական) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0134-0071 կադաստրային ծածկագրով 1.59526 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (վարելահող, այլ հողատեսք) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ մրգերի և բանջարեղենի մշակման և պահածոյացման (չներառված ուրիշ խմբավորումներում) տնտեսություն կառուցելու նպատակով։ 2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով, միայն սեփականատիրոջ հայտի համաձայն, համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
Կողմ -21 ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(14.29 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|