Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Մնացական Ղազարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 25-ի N Ք-1136). 1. Մնացական Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի դեկտեմբերի 04-ի N 04122024-07-0184 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Մ. Մկրտչյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 14 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «ԳԵՈԹՐԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի փետրվարի 24-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1-ին առանձնացվող հատվածին (498.3 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մ. Մկրտչյան թաղամասի 4-րդ փողոց, 14, 2-րդ առանձնացվող հատվածին (422.8 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մ. Մկրտչյան թաղամասի 4-րդ փողոց, 14/1, 3-րդ առանձնացվող հատվածին (422.8 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մ. Մկրտչյան թաղամասի 4-րդ փողոց, 14/2։ 2. Մնացական Ղազարյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 30 000 (երեսուն հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մնացական Ղազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|