Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով Աբովյանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի հունիսի 06-ի N 24-Ա, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն և 2024 թվականի ապրիլի 12-ի N 51-Ա որոշումների, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի հունվարի 19-ի թիվ «477-Վ/023» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 6 030 000 (վեց միլիոն երեսուն հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ որ Ռուզաննա Ճաղարյանը 1977 թվականից բնակվում է Սևանի փողոցի 2/1 շենքի թիվ 4 բնակարանում, հիմք ընդունելով Ռուզաննա Ճաղարյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հուլիսի 18-ի N Ք-5172), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2024 թվականի հուլիսի 17-ի N 17072024-07-0212 վկայական) Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 2/1 շենքի 64.6 քառակուսի մետր մակերեսով 4 բնակարանն ուղղակի վաճառքով` 562 000 (հինգ հարյուր վաթսուներկու հազար) դրամով, օտարել Ռուզաննա Ճաղարյանը պարտավոր է վճարել. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 562 000 (հինգ հարյուր վաթսուներկու հազար) դրամ` բնակարանի գինը, 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` բնակելի տարածքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուզաննա Ճաղարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |