Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 26-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքերը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու մասին» N 90-Ա որոշման հավելվածի ցանկում 1-ին և 2-րդ կետերում վարձակալության տրման ժամկետը (տարի) սյունակում «10» թիվը փոխարինել «30» թվով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |