|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հոկտեմբերի 2024 թվականի N 4431 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ ՁԱԳԱՎԱՆՔԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 47/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ՊԱՐԻՍՊԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշումների, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն, 2024 թվականի հոկտեմբերի 11-ի N 152-Ա և օգոստոսի 13-ի N 111-Ն որոշումների, հաշվի առնելով Ջիվան Գուլոյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հունիսի 07-ի N Ք-4134) և համաձայնությունը. 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2024 թվականի սեպտեմբերի 05-ի N 05092024-07-0099 վկայական) Առինջ գյուղի Ձագավանքի փողոցի թիվ 47/2 հասցեում գտնվող բնակելի տունը՝ 103.3 քառակուսի մետր արտաքին և 76.0 քառակուսի մետր ներքին մակերեսներով, 2.0 քառակուսի մետր մակերեսով պարիսպը և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված 92.5 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Ջիվան Գառնիկի Գուլոյանին: 2. Ընդունել ի գիտություն, որ` 1) շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունները, համաձայն համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով. 1) շինությունների 1 քառակուսի մետրի համար` 9 618 (ինը հազար վեց հարյուր տասնութ) դրամ (տարածագնահատման 8-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.3206). 2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 16 176.6 (տասնվեց հազար հարյուր յոթանասունվեց ամբողջ վեց) դրամ: 4. Ջիվան Գուլոյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին՝ 1 012 776 (մեկ միլիոն տասներկու հազար յոթ հարյուր յոթանասունվեց ) դրամ` շինության գինը. 2) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին` 1 496 336 (մեկ միլիոն չորս հարյուր իննսունվեց հազար երեք հարյուր երեսունվեց) դրամ` հողամասի գինը. 3) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին` 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար, 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ջիվան Գուլոյանի կողմից: 6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ջիվան Գուլոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|