|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 մարտի 2024 թվականի N 1484 |
2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 01-ԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի ապրիլի 22-ի N 854 որոշմամբ ստեղծված աճուրդային հանձնաժողովի անդամ՝ արձանագրող Տաթևիկ Սարոյանը 2024 թվականի ապրիլի 01-ին հայտարարված աճուրդի օրը բացակայելու է՝ արձակուրդում գտնվելու պատճառով (հիմք՝ 2024 թվականի մարտի 18-ի N 97 հրաման). 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման նպատակով 2024 թվականի ապրիլի 01-ին հայտարարված աճուրդի կազմակերպման համար աճուրդային հանձնաժողովի կազմից արձանագրող նշանակել Ելենա Բարսեղյանին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|