Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 59-րդ, 60-րդ և 64-րդ կետերի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 26-ի N 2/փ-207 դրական եզրակացությունը, հաշվի առնելով Կոտայքի մարզպետի 2025 թվականի հունիսի 30-ի N 01/03.1/06217-2025 գրությունը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 30-ի N Պ-1875) և «ՌՈՍ ԳԱԶ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Արազ Թևանյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 04-ի N Տ-957), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. «ՌՈՍ ԳԱԶ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող (հիմք՝ 2024 թվականի հոկտեմբերի 10-ի N 11102024-07-0045 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Պ. Սևակի թաղամասի 17-րդ փողոցի 41 հասցեում գտնվող 07-011-0361-0324 կադաստրային ծածկագրով 1,05234 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասի մասով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Առինջ գյուղի գոտևորման հատակագծում և տեքստային մասում կատարել փոփոխություն՝ սահմանված բնակչության սոցիալական սպասարկման և առևտրի գոտին փոփոխել բարձրահարկ բնակելի կառուցապատման գոտու՝ ԲՆԿԳ-4, 23 վերգետնյա հարկ առավելագույն հարկայնությամբ։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |