Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 6-Ա որոշմամբ սահմանված հավելվածի 2-րդ կետը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Գևորգ Հակոբյանին նշանակել Աբովյան համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |