|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 դեկտեմբերի 2023 թվականի N 4751 |
«ՊՎ-ԵՐԵՎԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 191-Ն և 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն որոշումների, հիմք ընդունելով «ՊՎ-ԵՐԵՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Սերգեյ Բաղդոյանի հայտը (մուտք՝ 2023 թվականի դեկտեմբերի 04-ի N Տ-2037). 1. «ՊՎ-ԵՐԵՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2023 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 8 հասցեում գտնվող 904.8 քառակուսի մետր մակերեսով խանութում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 243 կցվում է): 2. «ՊՎ-ԵՐԵՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201074 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 91 000 (իննսունմեկ հազար) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|