|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 փետրվարի 2025 թվականի N 372 |
ՄԻՔԱՅԵԼ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հաշվի առնելով Միքայել Սարուխանյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 03-ի N Ք-528). 1. Միքայել Սարուխանյանին տալ առանձնատան, լողավազանի և պարսպի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. Միքայել Սարուխանյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 300 000 (երեք հարյուր հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Աբովյան համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Միքայել Սարուխանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|