|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 մարտի 2025 թվականի N 997 |
ՎԼԱԴԻՄԻՐ ԵՎ ԱՐՄԵՆ ԻՍՊԻՐՅԱՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 5-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 104 ՀԱՍՑԵՈՒՄ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հաշվի առնելով Վլադիմիր Իսպիրյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մարտի 06-ի N Ք-1378). 1. Համաձայնություն տալ Վլադիմիր և Արմեն Իսպիրյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 5-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 104 հասցեի ջրագիծը նախագծել «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի օգոստոսի 06-ին տրված ՎՋ 3630/2024 տեխնիկական պայմանի ուղեգծով և տրամադրել ջրագծի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. Վլադիմիր և Արմեն Իսպիրյանները պարտավոր են. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 50 000 (հիսուն հազար) դրամ՝ ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման ծառայության վճար. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201801 հաշվեհամարին վճարել 9 000 (ինը հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3) Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում: 3. Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և այլ շահագրգիռ կազմակերպություններին: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|