11.03.25
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԵՎ ՀՈԱԿ-ՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԱՐՎԵՍՏԱՍԵՐ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ
|
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀՐԱՎԵՐ Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոցը կանանց մեկամսյակի առիթով հրավիրում է Աբովյանի համայնքապետարանում և համայնքային ենթակայության կազմակերպություններում աշխատող կանանց և աղջիկներին մասնակցելու վարպետաց դասերի: Խեցեգործության դասերը տեղի կունենան մարտի 14-ին, 21-ին, 28-ին, ժամը 18:15-19:15-ին: Նկարչության վարպետաց դասը տեղի կունենա ապրիլի 4-ին, ժամը 18:15-19:15-ին: Վարպետաց դասերի ընթացքում ստեղծված աշխատանքները կներկայացվեն ապրիլի 7-ին, ժամը 13:00-ին, գեղարվեստի դպրոցում կայանալիք տոնական ցուցահանդեսին: Սիրելի՛ գործընկերներ. Մասնակցության համար մինչև մարտի 14-ը գրանցվեք abovyanschoolarts@yandex.com էլոկտրոնային հասցեով։
|
|
08.03.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի՝ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ կանայք, թանկագին մայրեր, քույրեր և դուստրեր.Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանամուտի ամենասպասված ու պայծառ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ:Այս գեղեցիկ տոնը լավագույն առիթն է հայ կանանց մեծարելու և նրանց բացառիկ դերը հասարակության մեջ ընդգծելու համար: Գնահատելի է կանանց անսահման հոգատարությունը, սերն ու նվիրվածությունը ընտանիքում, ակտիվ ներգրավվածությունը հանրային կյանքում և պատասխանատու գործունեությունը մասնագիտական ամենատարբեր բնագավառներում:Լավագույն ցանկություններով առանձնահատուկ շնորհավորում եմ Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային ենթակայության կազմակերպությունների կին աշխատակիցներին, որոնք ներդնում են ջանք ու եռանդ, գիտելիքներ և փորձառություն համայնքի զարգացմանն ուղղված ...
Մանրամասն |
|
06.03.25
ՀԵՆԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ (ԲԱՑԱՌԱՊԵՍ) ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԱԺԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՇՐՋԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
|
ԻՐԱԶԵԿՈՒՄՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հենաշարժողական (բացառապես) խնդիրներ ունեցող քաղաքացիների համար շրջիկ գրասենյակի միջոցով մատուցում է ծառայություններ նույնականացման քարտ տրամադրելու ուղղությամբ։Ծառայությունների մատուցումն առավել արդյունավետ և քաղաքացիներին հասանելի դարձնելու, ինչպես նաև առաջիկա աշխատանքների երթուղին ծրագրելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել անձնագրային ծառայություններին հասանելիություն չունեցող կամ դժվար հասանելի բնակավայրերը, ինչպես նաև տրամադրել համայնքում բնակվող հենաշարժողական (բացառապես) խնդիրներ ունեցող քաղաքացիների տվյալները, ովքեր ցանկանում են դիմել նույնականացման քարտ ստանալու համար։Վերոնշյալ սոցիալական խմբում ընդգրկված ...
Մանրամասն |
|
06.03.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Կառուցապատող «ՋԻԷՍՓԻ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է կառուցել 1(մեկ) ստորգետնյա ավտոկայանատեղիով և 8(ութ) վերգետնյա հարկերով բազմաբնակարան բնակելի շենք ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, ք․ Աբովյան Զ․ Անդրանիկի փողոց, թիվ 98/1 հասցեում գտնվող 0;14698 հա մակերեսով հողամասի վրա (կադաստրային ծածկագիր՝ 07-002-0039-1773), բնակելի կառուցապատման հողամասում։ Բողոքների և առաջարկությունների, ինչպես նաև նախագծերին ծանոթանալու և քննարկելու համար 15 օրվա ընթացքում կարող եք դիմել Աբովյանի համայնքապետարան` ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1, հեռախոս 060-53-64-13 կամ այցելել abovyan-kotayk.am կայք: Նախագիծը տես՝այստեղ
|
|
03.03.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ. Եթե դուք վճարում եք եկամտային հարկ և ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիրը, ապա Կառավարությունը առողջապահության և կրթության համար կատարված անկանխիկ ծախսերի փոխհատուցման հնարավորություն է տալիս։ Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50 000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը 100 000 դրամ:  Ստորև հարցուպատասխանի ձևաչափով ներկայացնում ենք սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը
|
|
28.02.25
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 2025 թվականի մարտի 21-ին ժամը 15։00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանան «Հասարակական կազմակերպությունների մասին» և «Հիմնադրամների մասին» օրենքների, Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից մշակված «Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից քաղաքացիական հասարակության կազմակերպություններին դրամաշնորհների տրամադրման կարգն ու պայմանները հաստատելու մասին» որոշման նախագիծը տես՝ այստեղ։
|
|
27.02.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
|
Աբովյան քաղաքի համատիրությունների աշխատանքները որակապես բարելավելու, նկատելի փոփոխություններն արձանագրելու, ինչպես նաև առկա խնդիրները վերհանելու նպատակով հերթական ընդլայնված հաշվետու հանդիպումն է անցկացվել համայնքի ղեկավարի խորհրդական Սասուն Գրիգորյանի, «Արարատ» և «Մեր քաղաքը» համատիրությունների ղեկավարի, աշխատակիցների և բնակիչների մասնակցությամբ:Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի ուշադրության ու հետևողականության արդյունքում վերջին շրջանում նկատելի են համատիրությունների աշխատանքի որակական փոփոխությունները, կատարված աշխատանքների մեծ ծավալն ու բնակիչների ակտիվ ներգրավվածությունը: Քաղաքի բազմաբնակարան շենքերում տարիներ շարունակ չլուծված բազում խնդրահարույց իրավիճակներ կարգավորվել ...
Մանրամասն |
|
26.02.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետի և ՀՀ կառավարության 19․11․2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշման (որոշում խմբ․ 28․12․2023թ․ N 2343-Ն) հավելվածի համաձայն, սահմանված կարգով, 2025թ. մարտի 11-ին՝ ժամը 11:00-ին ՀՀ Կոտայքի մարզի, Աբովյան համայնքի համայնքապետարանի շենքում (հասցե՝ ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ, 1 շենք) տեղի կունենա քաղաքացիներ Սոս Արզումանյանի, Գառնիկ Ավետիսյանի և Համլետ Կարապետյանի կողմից ներկայացված՝ Աբովյան քաղաքի Սևանի փողոց 4/10 հասցեում իրականացնել բազմաբնակարան ...
Մանրամասն |
|
24.02.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԸ ԱՎԱՐՏՎԱԾ Է, ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՌԱՋԱՐԿԸ «ԱՐԱՄՈՒՍԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳԻՐՆ Է
|
Աբովյան համայնքի 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում փետրվարի 21-ին ավարտվեց բնակիչների կողմից ներկայացված ծրագրային առաջարկությունների քվեարկության փուլը: Գործընթացի կառավարումն ապահովող հանձնաժողովի կողմից ամփոփվել են քվեարկության փուլի արդյունքները, որի համաձայն բնակիչների մեծամասնության նախընտրելի ծրագիրը «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոնի վերանորոգում» առաջարկն է: Մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում հաջորդիվ կկազմակերպվեն ընտրված ծրագրի իրականացման և հաշվետվության փուլերը:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |